Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչպես են խաղամոլին համայն հայության գումարներն ի պահ տվել

Ինչպես են խաղամոլին համայն հայության գումարներն ի պահ տվել
04.07.2018 | 16:37

Հասարակության շրջանում միշտ էլ տարբեր պաշտոնյաների հանդեպ կասկածներ են հնչել, թե պետության փողերը տանուլ են տալիս այս կամ այն կազինոներում: Ընդ որում, հաճախ շեշտվել է նաև դրսի կազինոների մասին: Ժամանակին տարբեր քաղաքական գործիչներ էլ հետաքրքիր հայտարարություններ էին անում այս առնչությամբ: Պարզվում է, որ ամենևին էլ մարդիկ չեն սխալվել խաղամոլների հարցում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը հանգանակված գումարներով խաղամոլությամբ է զբաղվել: Այս գործը որոշակիորեն հիշեցնում է Մանվել Գրիգորյանի բանակից գողացած տուշոնկաները: Այս դեպքում համահայկական դրամահավաք է արվել, որպեսզի ինչ-որ խնդիր լուծվի, սակայն այդ աշխատանքները համակարգող Վարդանյանը դրանցով խաղադրույքներ է կատարել: Դրամ առ դրամ հավաքվող միջոցները, որոնք պետք է ծառայեին Հայաստանն ու Արցախը շենացնելուն, դարձել են այս մարդու «հիվանդության» բաժին (խաղամոլությունը համարվում է հիվանդություն):


Դեռ մի կողմ թողնենք խնդրի բարոյական կողմը, թե որ իրավունքով է նա համայն հայության հանգանակությունը սեփական հաճույքների համար ծախսել, մի՞թե նախկին իշխանության վերևում կանգնած մարդիկ, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն անտեղյակ էին նրա այս «թուլությունից»: Ինչպե՞ս կարելի է տարիներ շարունակ (նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2009-ից, մինչ այդ էլ մի քանի տարի աշխատել է հիմնադրամում) նման գումարներ վստահել պարզ մի խաղամոլի: Ինչու՞ ժամանակին նրան չեն հեռացրել այս աշխատանքից, ինչու՞ են նպաստել, որ այսքան ցինիկաբար գրպանի հայրենիքը զարգացնելու մղումով իրենցից «պոկած» ու հիմնադրամին տված գումարները: Հետևելով ԱԱԾ-ի այս բացահայտումներին, մի բան հստակ է՝ նախկին իշխանությունների ամենամեծ մեղքն այն է, որ հանցագործությունները պարտակել են ու արատավոր երևույթների վրա աչք փակել: Իսկ այսօր իրավապահ համակարգն ընդամենը մեկիկ-մեկիկ քանդում է այդ կծիկը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ